Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում. տուժածներ չկան

08:40 / 15.05.2018

Մայիսի 15-ին, ժամը 00:14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ շրջվել է «Մալինա» տաքսի ծառայությանը պատկանող «Renault Logan» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ.) ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:

Մինչ փրկարարների` դեպքի վայր հասնելն, ավտոմեքենան ուղղվել է քաղաքացիների ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել մոտակա բաց դիտահորի կափարիչը:

← Վերադառնալ ցուցակին