Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

16:37 / 15.05.2018

Մայիսի 15-ին, ժամը 14:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի հաշմանդամություն ունեցող քաղաքացուն 4-րդ հարկի իր բնակարանից իջեցնելու և մեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Վ. Ղ.ին (1926թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին