Նորություններ

Պատահարներ

Փլուզում Գյումրի քաղաքում. տուժածներ չկան

18:31 / 15.05.2018

Մայիսի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6 շենքում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է նախկին թիվ 7 ուսումնարանի չշահագործվող շենքի (4 հարկանի) հյուսիս- արևմտյան հատվածը (յուրաքանչյուր հարկից մոտ 25 քմ):

Փլուզման հետևանքով փակվել է շենքի բակում գտնվող վագոն-տնակ (234/369) տանող ճանապարհը: Տուժածներ չկան:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

← Վերադառնալ ցուցակին