Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

20:20 / 16.05.2018

Մայիսի 16-ին, ժամը 17:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղում՝ դաշտամիջյան հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi kanter» մակնիշի (վարորդը՝ Գ. Վ.) ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին