Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին. տուժածներ չկան

08:37 / 17.05.2018

Մայիսի 17-ին, ժամը 00:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհին՝ «Հայոց Օջախ» ռեստորանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 64-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդը՝ Զ. Տ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա արգելապատնեշին: Պատահարի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին