Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

17:46 / 17.05.2018

Մայիսի 17-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 11-րդ փողոցի թիվ 89 շենքի բնակարաններից մեկի բնակչին ավտոմեքենայից 4-րդ հարկի բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 11-րդ փողոցի թիվ 89 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 4-րդ հարկի բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 17-ին, ժամը 10:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 28 շենքի բնակարաններից մեկի բնակչին (անշարժողունակ) բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Ն.-ին (1947 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին