Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք

13:32 / 17.05.2018

Մայիսի 17-ին, ժամը 12:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկին կից ավտոտնակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

 

***

Մայիսի 17-ին, ժամը 10:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկում օձ է հայտնաբերվել, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին