Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

15:03 / 17.05.2018

Մայիսի 17-ին, ժամը 13:32-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի թիվ 2 հանրային լողափում ավտոմեքենա է արգելափակվել ջրի մեջ:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին