Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Եղվարդի խճուղում. կան տուժածներ

12:56 / 18.05.2018

Մայիսի 18-ին, ժամը 13:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղվարդի խճուղում՝ «Ադորա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Skyline» (վարորդը՝ Բ. Ե., 1990 թ.) և «Opel Astra G» (վարորդը՝ Հ. Հ., 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է:

Բախման հետևանքով ավտոմեքենաների վարորդները ստացել են տարբեր բնույթի վնասվածքներ: Վերջիններիս շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն: Հոսպիտալացման կարիք չի առաջացել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և սահմանազատել տարածքը:

← Վերադառնալ ցուցակին