Նորություններ

Պատահարներ

Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը ոչխարներ են հոշոտել

14:27 / 18.05.2018

Մայիսի 18-ին, ժամը 09:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղի «Չամռլու» կոչվող սարում գայլերը հոշոտել են ոչխարներին:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ս.թ. մայիսի 17-ին գայլերը հոշոտել են 14, վնասել` 25 ոչխար: 31 ոչխար էլ կորել է:

Տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունների ներկայացուցիչներին:

Դեպքի վայր է ժամանել Կարճաղբյուրի համայնքապետարանի հանձնաժողովը՝ վնասի չափի ճշգրտում իրականացնելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին