Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մեկուսացրել են ավտոտնակներում բռնկված հրդեհը

08:26 / 18.05.2018

Մայիսի 17-ին, ժամը 23:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 28 շենքի մոտակա ավտոտնակում հրդեհ է բռնկվել, ներսում ավտոմեքենա չկա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:02-ին, մարվել` 00:15-ին:

Այրվել են Մ. Դ.-ին պատկանող երկու երկաթյա ավտոտնակների մեջ գտնվող կենցաղային իրերը, անվադողերը, փայտյա կառուցատարրերը` մասնակի և պլաստմասսե շշեր:

← Վերադառնալ ցուցակին