Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

07:46 / 24.05.2018

Մայիսի 24-ին, ժամը 03:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ կամրջից դեպի Իսակովի պողոտա տանող ճանապարհին ավտոմեքենայից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  հրդեհը բռնկվել է Իսակովի պողոտայի թիվ 2 շենքի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:59-ին, մարվել՝ 04:01-ին:

Այրվել է «Mercedes C» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Գ. Ա.) բենզաբաքի հատվածը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: 

 

← Վերադառնալ ցուցակին