Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

14:59 / 24.05.2018

Մայիսի 24-ին, ժամը 12:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի (5-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Գ.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

*** 

Մայիսի 24-ին, ժամը 04:59-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն 3-րդ հարկի իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Խ.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Մայիսի 24-ին, ժամը 00:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի (3-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Խ.-ին (ծնված 1942 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին