Նորություններ

Պատահարներ

Հրդեհ անասնագոմի տանիքում. տուժածներ չկան

14:43 / 06.06.2018

Հունիսի 6-ին, ժամը 12:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի անասնագոմերից մեկում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ագարակի Կոմիտասի փողոցում գտնվող տներից մեկին կից անասնագոմի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:10-ին, մարվել՝ 13:26-ին:

Ամբողջությամբ այրվել են անասնագոմի (40 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին