Նորություններ

Պատահարներ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան սահել է ձորը. տուժածներ չկան

15:45 / 07.06.2018

Հունիսի 7-ին, ժամը 13։01-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան 39-րդ կմ-ին «Volkswagen Passat» մակնիշի (վարորդ` Ս. Գ., ծնված 1950 թ․) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 7 մ սահել մոտակա ձորը․ տուժածներ չկան:

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

← Վերադառնալ ցուցակին