Նորություններ

Պատահարներ

Արկը տեղափոխվել է անվտանգ տարածք

21:35 / 11.06.2018

Հունիսի 11-ին, ժամը 16:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտակայքում ական է հայտնաբերվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղպաշտպանության վարչության ՈւՀԿ ինժեներական ջոկատի և ՀՀ ՊՆ թիվ  N ինժեներասակրավորային գումարտակի սակրավորական խմբերը: 

Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի բակում հայտնաբերվել է «СПГ» տիպի հրանոթի արկ:

«ՀՄՄ-1» տեսակի զրահամեքենայի կրակոցի վնասազերծման նպատակով տեղափոխվել է անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին