Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

22:42 / 11.06.2018

Հունիսի 11-ին, ժամը 21։24-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Սևանա թերակղզում՝ լճափին, ավտոմեքենան արգելափակվել է ավազի շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարները «Հոռա-Բոռա» լողափում արգելափակումից դուրս են բերել «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան:

***

Հունիսի 11-ին, ժամը 14:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Հանքավան ավտոճանապարհին` Ձորագլուխ գյուղի դաշտամիջյան հատվածում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան (3 ուղևոր):

← Վերադառնալ ցուցակին