Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

23:26 / 11.06.2018

Հունիսի 11-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լեոյի փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում ծառը թեքվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է օգնություն: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարները հեռացրել են վտանգ ներկայացնող կախված ճյուղերը և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին