Նորություններ

Պատահարներ

Փրկարարները հայտնաբերել և անվտանգ տարածք են տեղափոխել օձին

08:17 / 12.06.2018

Հունիսի 11-ին, ժամը 18:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղ 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 11-ին, ժամը 18:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի տներից մեկի մոտակայքում օձեր են նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հունիսի 11-ին, ժամը 17:11-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Նոր Արեշ 15-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ օձը նկատվել է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում:

Փրկարարները բռնել են շախմատ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք։

***

Հունիսի 11-ին, ժամը 16:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էզրաս Հասրաթյան փողոցի թիվ 2/7 շենքի բակում օձ է հայտնաբերվել. անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները սահնօձ տեսակի օձ տեղափոխել են անվտանգ տարածք:
 

***

Հունիսի 11-ին, ժամը 09:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սպենդիարյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկում օձ է նկատվել, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Փրկարարները բնակարանի պատշգամբում հայտնաբերել են գյուրզա տեսակի երկու օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին