Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

22:55 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի «Ծովինար» լճի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:

***

Հունիսի 12-ին, ժամը 08:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղի ջրամբարի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին