Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում. կա տուժած

23:43 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 18:46-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շինարարների և Ջանիբեկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է 3 ավտոմեքենա, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel Zafira մակնիշի (վարորդը՝ Վ. Բ., ծնված 1991 թ.), Toyota Vitz մակնիշի (վարորդը՝ Մ. Ա., ծնված 1991 թ.) և Toyota Corola մակնիշի (վարորդը՝ Ն. Գ., ծնված 1997 թ.) ավտոմեքենաները:

Բախման հետևանքով Opel Zafira մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Լ. Բ.-ն (ծնված 1957 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արմենիա ՀԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են Opel Zafira և Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

← Վերադառնալ ցուցակին