Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են անասնագոմում բռնկված հրդեհը

20:02 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ուջան գյուղի համայնքապետարանի մոտակայքում գտնվող տան տանիքում:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:16-ին, մարվել` 14:24-ին: Այրվել է Ուջան գյուղի Ֆիդայինների փողոցի թիվ 2 հասցեում գտնվող անասնագոմի տանիքը մոտ (50 քմ):

← Վերադառնալ ցուցակին