Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

21:53 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 17:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նժդեհ փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի տարեց կինը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերել Հ. Հ.-ին (ծնված 1939 թ.), ում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 16:09-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի թիվ 18 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է հատակին, չի կարողանում մոտենալ և ինքնուրույն բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և նախասրահի հատակին՝ անօգնական վիճակում, հայտնաբերել Վ. Գ.-ին (ծնված 1938 թ.): Վերջինս հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Հունիսի 12-ին, ժամը 15:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենայից 5-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Մ.-ին (ծնված 1944 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 14:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցի թիվ 10ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից (4-րդ հարկ) իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Լ. Ս.-ին (ծնված 1948 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 13:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին  շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Մ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 13:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: 

Փրկարարներն Ա. Հ.-ին (ծնված 1969 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

***

Հունիսի 12-ին, ժամը 13:15-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին ավտոմեքենայից բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարնեի օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Թ.-ին (ծնված 1951 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրիտյոֆ Նանսենի փողոցի թիվ 9 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնել համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Գ.-ին (ծնվ. 1939 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 11:10-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի թիվ 39ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Յ. Ղ.-ին (ծնված 1939 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 12-ին, ժամը 09:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ա. Հ.-ին (ծնված 1969 թ․) ցուցաբերել են համապատասխան օգնություն։

***

Հունիսի 12-ին, ժամը 01:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 40 շենքի 3-րդ մուտքի վերելակը հոսանքազրկման հետևանքով խափանվել է, քաղաքացին արգելափակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին (ծնված 1961 թ.):

***

Հունիսի 12-ին, ժամը 01:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բաղրամյան փողոցի տներից մեկի վատառողջ քաղաքացին մահճակալից ընկել է հատակին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Թ. Ղ.-ին (ծնված 1956 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին