Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն իրականացրել են ապամոնտաժման աշխատանքներ

22:17 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արմեն Տիգրանյան փողոցի թիվ 38 շենքի տանիքի երկաթյա ծածկը պոկվել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել և տանիքից իջեցրել են թիթեղը (մոտ 20 քմ):

← Վերադառնալ ցուցակին