Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Գորիս-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ (լրացված)

08:03 / 12.06.2018

Հունիսի 11-ին, ժամը 22:31-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին՝ Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., ծնված 1992 թ.) հայտնվել է «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Մ. Հ.) և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդը՝ Ս. Մ.) բեռնատար ավտոմեքենաների արանքում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Մ. Կ.-ն (ծնված 1994 թ.), Ա. (ծնված 2014 թ.) և Ա. (ծնված 2016 թ.) Գ.-երն հոսպիտալացվել են Գորիսի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին