Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Թբիլիսյան խճուղում

22:03 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 08:54-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատն ուսումնավարժանքի մեկնման ճանապարհին Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու վերգետնյա անցումի մոտակայքում նկատել է ՃՏՊ:

Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi» (վարորդը՝ Շ. Հ., 1994 թ.) և «Volkswagen» (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) մակնիշների ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և իրականացրել հերթապահություն՝ մինչ «1-03» ծառայության և Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների ժամանելը:

Շ. Հ.-ն շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել է համապատասխան բուժզննում և հրաժարվել հոսպիտալացումից:

← Վերադառնալ ցուցակին