Նորություններ

Պատահարներ

Փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ

08:40 / 12.06.2018

Հունիսի 12-ին, ժամը 02:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցի թիվ 74 հասցեում գտնվող ընկերության շենքը ջրալցվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ ջրալցվել է շենքի 1-ին հարկում գտնվող օպերատորների աշխատասենյակը:

Փրկարարները կատարել են ջրահեռացման աշխատանքներ (2,5 տ):

← Վերադառնալ ցուցակին