Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

15:09 / 13.06.2018

Հունիսի 13-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 9 շենքի շքամուտքում փոս է առաջացել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է,որ շենքի շքամուտքում առաջացել է մոտ 50սմ տրամագծով և մոտ 15սմ խորությամբ փոս:

Տեղանքի բնակիչները և փրկարարները կատարել են փոսալցման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին