Նորություններ

Պատահարներ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

22:07 / 13.06.2018

Հունիսի 13-ին, ժամը 20:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի դաշտամիջյան հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ-52» մակնիշի ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին