Նորություններ

Պատահարներ

Գազի արտահոսք. փրկարարներն իրականացրել են հերթապահություն

23:22 / 13.06.2018

Հունիսի 13-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 5-րդ փողոցի տներից մեկում առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ խոհանոցի գազօջախին միացված խողովակից առկա է արտահոսք:

Փրկարարները հերթապահել են՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազատար խողովակի փականի փակելը և կապարակնքելը:

← Վերադառնալ ցուցակին