Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Նուբարաշենի փողոցում. կա տուժած

18:42 / 14.06.2018

Հունիսի 14-ին, ժամը 11:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի փողոցի տներից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան բախվել է ծառին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ս. Ե., ծնված 1991թ.) բախվել է ծառին, ծառը շրջվել է ավտոմեքենայի և երթևեկելի հատվածի վրա:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հեռացրել ծառը երթևեկելի գոտուց:

← Վերադառնալ ցուցակին