Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Դավիթ-Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում

16:58 / 14.06.2018

Հունիսի 14-ին, ժամը 12:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածից դեպի 9-րդ զանգված տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը, կա տուժած (արգելափակված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Դավիթ-Բեկ և Հունան Ավետիսյան փողոցների խաչմերուկում Ford Transit մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Հ., ծնված 1997թ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

← Վերադառնալ ցուցակին