Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:05 / 14.06.2018

Հունիսի 13-14-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցում՝ «Էրեբունի» ԲԿ-ի ետնամասում, այրվել է մոտ 1500 քմ խոտածածկ տարածք, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտակայքում՝ մոտ 700 քմ, Սարի Թաղի 23-րդ փողոցի վերջնամասում ՝ մոտ 4000 քմ բուսածածկույթ, Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Հայորդաց տան մոտակայքում՝ մոտ 200 քմ:

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին