Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

21:33 / 14.06.2018

Հունիսի 14-ին, ժամը 17:00-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Մուշ 2 թաղամասի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ժ. Մ.-ին (ծնված 1937 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 16:11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Առնո Բաբաջանյան փողոցի թիվ 83 շենքի մոտակայքում երեխան (մոտ 12տ.) բարձրացել է ծառը և չի կարողանում ինքնուրույն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ. Ս.-ին (2006թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 14-ին, ժամը 14:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կամոյի փողոցի թիվ 46 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել Հ. Հ.-ին (ծնված 1934 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

***

Հունիսի 14-ին, ժամը 04:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու (3 հարկից) և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Մ. Տ.-ին (1958 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

← Վերադառնալ ցուցակին