Նորություններ

Պատահարներ

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

22:44 / 26.06.2018

Հունիսի 26-ին, ժամը 20:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սևանա լճի Արարատ լողափում «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ավազի մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Opel Astra G» մակնիշի (վարորդ՝ Տ. Բ.) ավտոմեքենան:

← Վերադառնալ ցուցակին