Նորություններ

Պատահարներ

Օգնության են հասել փրկարարները

19:22 / 26.06.2018

Հունիսի 26-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում՝ մանկապարտեզի մոտակայքում գտնվող Սանիթեք ՍՊԸ-ին պատկանող աղբամանների շուրջը մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 114 մանկապարտեզի մոտակայքում մեծ քանակությամբ սնդիկ է թափված:

Փրկարարները սահմանազատել են տարածքը. տեղում համապատասխան աշխատանքներ են իրականացրել Բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության Ճառագայթաքիմիական և կենսաբանական մոնիթորինգի իրականացման բաժնի աշխատակիցները:

← Վերադառնալ ցուցակին