Նորություններ

Պատահարներ

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն

22:02 / 26.06.2018

Հունիսի 26-ին, ժամը 18:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 1 շենքի մոտակայքում գտնվող երկհարկանի կիսակառույց շինության տանիքին 2 քաղաքացի է արգելափակվել. իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Ս. Բ.-ին (ծնված 1967թ.) և Վ. Վ.-ին (ծնված 1967 թ.) իջեցրել են տանիքից:

***

Հունիսի 26-ին, ժամը 14:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենայից իջեցնելու և բնակարան բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Մ.-ին (ծնված 1944 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
 

***

Հունիսի 26-ին, ժամը 12:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Լվովյան փողոցի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին (5-րդ հարկ) իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն Ա. Մ.-ին (ծնված 1944 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:

***

Հունիսի 26-ին, ժամը 10:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քաջազնունու փողոցի տներից մեկի հաշմանդամություն ունեցող բնակչին մահճակալից սայլակին նստեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ քաղաքացուն անհրաժեշտ է նաև մոտեցնել ավտոմեքենային, որից հետո տեղափոխել տուն:

Փրկարարները Մ. Ա.-ին (1949թ.) մոտեցրել են ավտոմեքենային, այնուհետև տեղափոխել տուն:

***

Հունիսի 26-ին, ժամը 03:28-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ուլնեցու փողոցի 3-րդ փակուղու թիվ 2 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչները չեն կարողանում ինքնուրույն մոտենալ և բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը, ներսում՝ միջանցքի հատակին, հայտնաբերել Ն. Ն.-ին (1939 թ.) և Ս. Ա.-ին (1942 թ.) ու մոտեցրել անկողնուն: Շտապօգնության աշխատակիցները քաղաքացիներին տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

← Վերադառնալ ցուցակին