Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

23:45 / 11.07.2018

Հուլիսի 11-ին, ժամը 21:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տպագրիչների փողոցի թիվ 3 շենքի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 1-ին հարկի բնակարաններից մեկը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները դադարեցրել են ջրի հոսքը՝ փակելով շենքի 2-րդ մուտքի ընդհանուր ջրատարի փականը:

← Վերադառնալ ցուցակին