Նորություններ

Պատահարներ

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

08:40 / 11.07.2018

Հուլիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Ներքին Չարբախ 1-ին փողոցի մոտակայքում այրվել է մոտ 5000 քմ խոտածածկույթ, գերեզմանատանը՝ մոտ 3000 քմ, Սիլիկյան թաղամասի թիվ 12 փողոցի վերջնամասում՝ գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Վիլնյուսի փողոցի թիվ 35/9 տան մոտակայքում՝ մոտ 400 քմ, Դավիթ Մալյան փողոցի թիվ 83 շենքի մոտակայքում՝ մոտ 1000 քմ, Նուբարաշեն թաղամասի զորավարժարանի մոտակայքում համապատասխանաբար՝ մոտ 2500 քմ և 3 հա, Արագածի փողոցի թիվ 93 տան մոտակայքում՝ մոտ 200 քմ, Կարմիր Բլուրի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Սարի թաղի 24-րդ փողոցի վերջնամասում՝ 2000 քմ բուսածածկույթ, Նիկոլայ Գոգոլի փողոցի նրբանցքի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 4000 քմ, Քանաքեռի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Խարբերդի ամառանոցների թիվ 24 փողոցի տներից մեկի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 1500 քմ, Մուսալեռ գյուղի Թումանյան փողոցի թիվ 12 տան մոտակայքում՝ մոտ 150 քմ, Էջմիածին քաղաքի Հոկտեմբեր փողոցում՝ 1 հա, եկեղեցու մոտակայքում՝ մոտ 8600 քմ, նախկին ուղղաթիռների գործարանի մոտակայքում` 2000 քմ, Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ 15000 քմ, Արտիմետ գյուղի դպրոցի մոտակայքում` մոտ 2000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի սկզբնամասում՝ մոտ 6000 քմ, 110-ի դիք կոչվող տարածքում՝ 2 հա, Բյուրական գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 30 հա խոտածածկույթ և  ջերմահարվել՝ 3 հա խաղողի այգի, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ երկաթգծի կայարանի մոտակայքում՝ մոտ 80 հա, Առինջ գյուղում գտնվող գազալցակայանի մոտակայքում՝ մոտ 300 քմ, Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում՝ 3500 քմ, Մայակովսկի գյուղի 4-րդ փողոցի թիվ 3/1 շինության ետնամասում՝ 300 քմ, Նոր Գեղի գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 1 առողջարանի մոտակայքում՝ մոտ 3000 քմ բուսածածկույթ և մոտ 4 խմ կուտակած խոտ, Սյունիքի մարզի Սյունիք համայնքում՝ մոտ 8 հա, Արարատի մարզի Արգավանդ գյուղի Օդանավակայան փողոցի 1-ին խճուղու սկզբնամասում՝ մոտ 300 քմ, Այգավան գյուղի վերջնամասում՝ մոտ 4000 քմ խոտածածկույթ և մոտ 8000 քմ ցորենի հնձած արտ, Խաչփառ գյուղի 11-րդ փողոցում՝ մոտ 1000 քմ խոտածածկույթ, Այնթապ գյուղում՝ մոտ 7 հա հնձած ցորենի արտ, 80 խաղողի վազ և մոտ 2500 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

← Վերադառնալ ցուցակին