Նորություններ

Պատահարներ

Ավտոմեքենա է գլորվել ձորը. կա տուժած (լրացված)

22:00 / 11.07.2018

Հուլիսի 11-ին, ժամը 18:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձորի դիտակետի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալիձորի դիտակետին հարակից տարածքում "Toyota Vitz" մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Մ., ծնված 1988թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ սահել դեպի հարակից ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` ուղևոր՝ Ն. Ա.-ը (ծնված 1933թ.) հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին