Նորություններ

Պատահարներ

Փրկարարները ծառի ճյուղը երթևեկելի գոտուց տեղափոխել են անվտանգ տարածք

16:27 / 11.07.2018

Հուլիսի 11-ին, ժամը 11:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Քրիսափոր փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի մոտակայքում գտնվող 2x2 բենզալցակայանին հարակից ծառի ճյուղը պոկվել և ընկել է երթևեկելի հատված. հեռացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը:

Փրկարարները ծառի ճյուղը երթևեկելի գոտուց տեղափոխել են անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին