Նորություններ

Պատահարներ

Փրկարարները օձին տեղափոխել են անվտանգ տարածք

23:43 / 11.07.2018

Հուլիսի 11-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խարբերդի ամառանոցների 18-րդ փողոցի թիվ 3 տան մոտակայքում նկատվում է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

***

Հուլիսի 11-ին, ժամը 12:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ1 թաղամասի տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները գյուրզա տեսակի օձին տեղափոխել են անվտանգ տարածք:

← Վերադառնալ ցուցակին