Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

15:47 / 12.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 13:04-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 40 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:14-ին, մարվել՝ 13:17-ին: Այրվել են ԳԱԶ-3110 մակնիշի ավտոմեքենայի շարժիչն՝ ամբողջությամբ, սրահը, դիմային հատվածը և անվադողերը՝ մասամբ:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին