Նորություններ

Պատահարներ

Վանաձոր քաղաքում երեխա է կորել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը (լրացված)

21:00 / 12.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 18:08-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ Վարդանանց փողոցի «Մուշմար» խանութի մոտակայքում, կորել է 3 տարեկան երեխա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Ժամը 18:36-ի սահմաններում փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին Արցախի պուրակի մոտակայքում հայտնաբերել են Ա. Ա.-ին (2015 թ.):

← Վերադառնալ ցուցակին