Նորություններ

Պատահարներ

Փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհը. տուժածներ չկան

07:41 / 12.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 03:58-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից ավտոտնակում (120 քմ): 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:55-ին, մարվել՝ 05:47-ին: Այրվել են տանիքից մոտ 6 քմ հատված և 2 բազմոց:

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

← Վերադառնալ ցուցակին