Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին. տուժածներ չկան

20:59 / 12.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 18:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին՝ պանրի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Դ. Չ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում` փոսի մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

← Վերադառնալ ցուցակին