Նորություններ

Պատահարներ

Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը

08:25 / 12.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 07:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 38/2 շենքի մոտակայքում կայանած «Mercedes C320» մակնիշի ավտոմեքենայից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և դադարեցրել գազի արտահոսքը:

← Վերադառնալ ցուցակին