Նորություններ

Պատահարներ

Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

08:19 / 13.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 23:23-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող Գենացվալե պանդոկի մոտակայքում գովազդային վահանակը թեքվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտորնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ գովազդային վահանակից մոտ 10մ բարձրության վրա կախված ձող կա (մոտ 3մ երկարությամբ):

Փրկարարներն ապամոնտաժել են գովազդային վահանակին ամրացված ձողը (մոտ 3մ) և ամրացրել գովազդային վահանակը:

***

Հուլիսի 12-ին, ժամը 18:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի տանիքից 2 թիթեղ թուլացել և կախվել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն ապամոնտաժել են թուլացած թիթեղը (մոտ 3 քմ):

← Վերադառնալ ցուցակին