Նորություններ

Պատահարներ

ՃՏՊ Արտաշատի խճուղում. կա զոհ (թարմացված)

23:41 / 13.07.2018

Հուլիսի 13-ին, ժամը 21:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում՝ ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Արտաշատի խճուղի 96/2 հասցեում բախվել են Mercedes C մակնիշի  (վարորդը՝ Լ. Հ., ծնված 1990 թ.), Lada 21014 մակնիշի (վարորդը՝ Գ. Ն., ծնված 1993 թ.) և ճանապարհին կայանած Mercedes E320 մակնիշի (վարորդը՝ Ա. Գ., ծնված 1975 թ.) ավտոմեքենաները. Գ. Ն.-ն տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, դին դուրս է բերվել քաղաքացիների ուժերով:

Փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները, հոսանքազրկել ավտոմեքենաները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:

← Վերադառնալ ցուցակին