Նորություններ

Պատահարներ

Սնդիկ է թափված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը

08:50 / 13.07.2018

Հուլիսի 12-ին, ժամը 22:58-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Քիմիկ-հետախույզի իրականացրած համապատասխան աշխատանքների արդյունքում սնդիկը հավաքվել և մեկուսացվել է տարածքից:

Փրկարարներն իրականացրել են տարածքի լվացման աշխատանքներ:

Հավաքված մոտ 100-ից 200 գրամ սնդիկը փոխանցվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին՝ փորձաքննության:

← Վերադառնալ ցուցակին